Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>>․
1․ Սահմանել հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերին հաղթող ճանաչված Անի համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների համար դրամական խրախուսանքի միջոցներ կիրառելու չափ՝ համաձայն հավելվածի։
2․ Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերին հաղթող ճանաչված Անի համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների համար դրամական խրախուսանքի միջոցներ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։