Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 109-Ա որոշման N 4 հավելվածում /<<Մարալիկի երաժշտական դպրոց>> բյուջետային հիմնարկ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Որոշման հավելվածի 15-րդ տողի /սոլֆեջոյի դասատու/ 5-րդ սյունակի «1» թիվը փոխարինել «1.5» թվով։
բ) Նույն տողի 6-րդ սյունակի «104 000» թիվը փոխարինել «156000» թվով
գ) որոշման հավելվածի 22-րդ տողից հետո ավելացնել նոր՝ 23-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝ Հ/հ Հաստիքի անվանումը Հաստիքի քանակը Պաշտոնային դրույքաչափը /ՀՀ դրամ/ Սահմանված դրույքը Սահմանված դրույքաչափը /ՀՀ դրամ/ 23 Կիթառի դասատու 1 104 000 1 104 000 դ) Վերջին՝ «Ընդամենը» տողի 5-րդ սյունակում նշված «25.5» թիվը փոխարինել «27» թվով, իսկ 6-րդ սյունակում նշված «2 797 000» թիվը փոխարինել «2 953 000» թվով։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 109-Ա որոշման N 6 հավելվածում <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն/ կատարել հետևյալ փոփոխությունները. ա) Որոշման հավելվածի 17-րդ տողի /Ֆիզկուլտ հրահանգիչ/ 5-րդ սյունակի «0.75» թիվը փոխարինել «1» թվով։ բ) նույն տողի 6-րդ սյունակի «78 000» թիվը փոխարինել «104 000» թվով։ գ) Վերջին՝ «Ընդամենը» տողի 5-րդ սյունակում նշված «25.85» թիվը փոխարինել «26.1» թվով, իսկ 6-րդ սյունակում նշված «3 049 000» թիվը փոխարինել «3 075 000» թվով։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 109-Ա որոշման N 9 հավելվածում /<<Անիի կոմունալ տնտեսություն>> համայնաքային բյուջետային հիմնարկ>>/ կատարել հետևյալ փոփոխությունները.
գ) որոշման հավելվածի 49-րդ տողից հետո ավելացնել նոր՝ 50-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ՝
Հաստիքի անվանումը |
Հաստիքի քանակը |
Պաշտոնային դրույքաչափը /ՀՀ դրամ/ |
Սահմանված դրույքը |
Սահմանված դրույքաչափը /ՀՀ դրամ/ |
Համայնքային ենթակայության կազմակերպությունների տեխնիկական միջոցների սպասարկման մասնագետ |
1 |
190 000 |
1 |
190 000 |
դ) Վերջին՝ «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում նշված «114» թիվը փոխարինել «115» թվով, իսկ 6-րդ սյունակում նշված «17 018 000» թիվը փոխարինել «17 208 000» թվով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |