Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-003-0022-0077 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00199 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԺԻՐԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱԼԵՔՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեթության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 2-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի  մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված  «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի»6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-3-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը և նկատի ունենալով, որ քաղաքացի Ժիրայր Հովհաննեսի Ալեքյանին /հետագայում՝ քաղաքացի/ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոց, 204/2 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0022-0066 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության բնակելի կառուցապատ հողամասին /Վկայական՝ 30122022-08-0041/ հարակից 08-003-0022-0077 կադաստրային ծածկագրով 0.00199 հեկտար  մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /Վկայական 20092023-08-0020, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողոց, թիվ 204/3 հողամաս/  հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկությունների միջոցով, ընդառաջելով քաղաքացու 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դիմումին.

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Ժիրայր Հովհաննեսի Ալեքյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոց, 204/2 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0022-0066 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության բնակելի կառուցապատ հողամասին հարակից 08-003-0022-0077 կադաստրային ծածկագրով 0.00199 հեկտար  մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /Վկայական 20092023-08-0020, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր. Շահինյան փողոց, թիվ 204/3 հողամաս/, որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-3-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչների հիմքով, այդ հողամաը ուղղակի կարգով,  տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 792 (յոթ հարյուր իննսուներկու) Հայաստանի  Հանրապետության դրամ, 0.00199 հեկտար հողամասի համար 15761 /տասնհինգ հազար յոթ հարյուր վաթսունմեկ/ Հայաստանի  Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Ժիրայր Հովհաննեսի Ալեքյանին (անձնագիր՝ AV 0465296, տրված՝ 06.10.2022թ, 022-ի կողմից, բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Շիրակացու փողոց, տուն 39)՝ բնակելի տան սպասարկման համար աստիճանավանդակ  կառուցելու և մուտքը սպասարկելու նպատակով:

3. Նշել, որ

1)օտարվող հողամասը չի գտնվում հաստատվածպետականկամհամայնքայիննշանակությանքաղաքաշինականհամալիրծրագրերովնախատեսվածգոտիներում,

2) հողամասի օտարումը չիխախտումայլանձանցիրավունքներըև oրենքովպահպանվողշահերըկամվտանգչի uպառնումքաղաքացիներիկյանքինուառողջությանը,

3) օտարվող հողամասը ընդգրկված չէ ՀայաuտանիՀանրապետությանհողային oրենuգրքի 60-րդհոդվածով uահմանվածհողերի կազմում։

2. Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքիղեկավար` Արման Սարիբեկյանին.

Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշիմից բխող իրավունքների պետական գրանցումը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner