|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հունիսի 2022 թվականի N 59 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
<<Շեն>> բարեգործական հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր և Իսահակյան բնակավայրերի երիտասարդական նախաձեռնող խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարան է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նորոգման, 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող պուրակ այգիների կառուցման առաջարկություններ, որտեղ նշված նախաձեռնող խմբերը պատրաստակամություն են հայտնել այգիների կառուցման շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն ապահովել աշխատանքի և շինարարական նյութերի տեսքով։ Շինարարական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանականներում իրականացնելու և Անիի համայնքապետարանի մասնակցությունը վերը նշված նախաձեռնությանն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել հրատապ գնման գործընթաց և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Նորոշման N 1 հավելվածով հաստատված՝գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> և <<գ>> պարբերություններով. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր, Իսահակյան բնակավայրերում այգիների կառուցման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նորոգման աշխատանքները կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով, որի գինը կարող է գերազանցել գնումների բազային միավորը 1000,0 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ։ |
Կողմ -13 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԲԱԲԻԿ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(571.33 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|