Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված <<Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները>> կարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 205-րդ կետը և Անի համայնքի Շիրակավան բնակավայրում 288 տեղ նախագծային հզորությամբ հանրակարթական նոր դպրոցի կառուցման վերաբերյալ հանրային 1-ին քննարկան 2024 թվականի դեկտեմբերի 23-ի արձանագրությունը․ 1․ Տալ նախնական համաձայնություն՝ <<ԵՐՎԱԴԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Պետական ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրում 288 տեղ նախագծային հզորությամբ հանրակրթական նոր դպրոց կառուցելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |