|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2018 թվականի N 81 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ԱՆՀԱՅՏ>> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի /այսուհետ՝ համայնք/ վարչական տարածքում գտնվող և որպես սեփականություն <<անհայտ>> քաղաքացիներին փոխանցված հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման նպատակով ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N
186-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ 2-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
- Համայնքի վարչական տարածքում գտնվող և <<անհայտ>> քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված և դրանց նկատմամբ իրավունք հաստատող որևէ փաստաթուղո չունեցող հողամասերը ճանչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցում կատարելու համար
|
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(160.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|