Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 33-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1--3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 2665-Ա հրամանով, կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով, 2024 թվականի նոյեմբերի 11-ին Անիի համայնքապետարանի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյոնքների վերաբերյալ կազմված 2024 թվականի դեկտեմբերի 13-ի արձանագրությունը.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner