Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 688-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2024 թվականի N 688-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ VAZ 21213 ՄԱԿՆԻՇԻ 860 LL 70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՌՈՒԲԻԿ ՅՈՒՐԻԿԻ ԲԱԼՈՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 30-ի N 62-Ա որոշումը և 2024 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում կայացած համայնքի սեփականությունը հանդիսացող 2003 թվականի արտադրության VAZ 21213 մակնիշի 860 LL 70 պետհամարանիշի փոխադրամիջոցի /նույնականացման համարը՝ XTA21213031706544/ աաճուրդ վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված ճուրդային հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 16-ի N 2 արձանագրությունները և N 1 եզրակացությունը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող 2003 թվականի արտադրության VAZ 21213 մակնիշի 860 LL 70 պետհամարանիշի փոխադրամիջոցը /նույնականացման համարը՝ XTA21213031706544, հետագայում` գույք/ 210 000 (երկու հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել գույքի աճուրդ վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Ռուբիկ Յուրիկի Բալոյանին /Անձնագիր՝ AX0202647, տրված՝ 04.04.2024թ․ 028-ի կողմից, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Ձերժինսկի փողոց, շենք 12, բն․ 27, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարքով գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

2. Պարտավորեցնել Գնորդին՝ սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը և գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(373.10 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner