Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 207-րդ կետը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-100-0065-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գուրծառնական նշանակության 0․953701 հեկտար հողամասը /հասցե՝ մարզ Շիրակ, համայնք Անի, գյուղ Սառնաղբյուր, 9-րդ փողոց 2 հողամաս, Վկայական N 19112024-08-0087/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը /հետագայում՝ Նվիրառու/՝ այդ հողամասում հանրակրթական նոր դպրոց կառուցելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |