|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 փետրվարի 2024 թվականի N 9-Ա |
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՓԻ, ՀԱՅԿԱՁՈՐ, ԲԱԳՐԱՎԱՆ ԵՎ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը և հաշվի առնելով համայնքի բյուջեի ֆինանսական սահմանափակ հնարավորությունները․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1․ Մերժել՝ Անի համայնքի Անիպեմզա, Անիավան, Հայկաձոր և Ջրափի բնակավայրերի հանրակրթական դպրոցների մանկավարժների 2024 թվականի հունվարի 26-ի դիմումը՝ Գյումրի քաղաքից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -4 ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -7 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(237.22 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|