Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102–րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N-51 որոշմամբ հաստաված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկի>> 7-րդ հավելվածը․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տան, օժանդակ շինության և հուշարձանի պահպանման ու սպասարկման համար անհատույց մշտական օգտագործման նպատակով տրամադրել համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0045-0002 կադաստրային ծակագրով 0.59014 հեկտար մակերեսով հողամաս։ 2․ Հողամասի սահմնները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի համաձայն: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: