Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 82-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ, ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ 3-ՕՐՅԱ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքպետարանի նախաձեռնությամբ Անի համայնքի 18 հանրակրթական դպրոցներից ընտրված 2023-2024 թվականների ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ունեցող 9-11-րդ դասարանների թվով 18 աշակերտների, դպրոցի մեկ տնօրենի, մեկ մանկավարժի, մեկ ծնողի /հետագայում Շահառու/ և համայնքապետարանի աշխատակազմի մեկ աշխատակցի, որպես խրախուսանք, կազմակերպել շրջագայություն՝ դեպի Վրաստան։

2․ Շահառուների ընտրությունն իրականացնելու համար սահմանել հետևյալ ընթացակարգը՝

ա) Հանրակրթական դպրոցի գերազանց առաջադիմություն ունեցող մեկ աշակերտի ընտրությունն իրականացնել տվյալ դպրոցի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների միջև անցկացվող հրապարակային վիճակահանության միջոցով․

բ) Հանրակրթական դպրոցի մեկ տնօրենի ընտրությունն իրակնացնել համայնքի 18 հանրակրթական դպրոցների տնօրենների միջև անցկացվող հրապարակային վիճակահանության միջոցով․

գ) Հանրակրթական դպրոցի մեկ մանկավարժի ընտրությունն իրականացնել հրապարակային վիճակահանության միջոցով յուրաքանչյուր դպոցից ընտրված 18 մանկավարժների միջև անցկացվող հրապարակային վիճակահանության միջոցով․

դ) Մեկ ծնողի ընտրությունն իրականացնել հանրակրթական դպրոցների ծնողական խորհրդի նախագահների միջև անցկացվող հրապարակային վիճակահանության միջոցով․

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված շրջագայությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից հատկացնել 1 184 700 /մեկ միլիոն հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:

4․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին Հսկողություն իրականացնել սույն որոման 2-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան համայնքի հանրակրթական դպրոցներում Շահառուների ընտրությունն իրականացնելու գորընթացի նկատմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner