Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոտվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 09-ի N 597-Ա որոշման մեջ տարեթիվը տեխնիկական վրիպակի պատճառով նշվել է սխալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 24 N 555-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 597-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման մեջ նշվել է՝ «09 հուլիսի 2023 թվական» տարեթիվը և բառերը փոխարինել «09 հուլիսի 2024 թվական» տարեթվով և բառերով:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: