Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկ Շավարշի Հարությունյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի սեպտեմբերի 04-ի դիմումը: Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը կնքված 23․05․2022 թվականին,ժառանգական գործ թիվ 235/2021, գրանցված գրանցամատյանում 1946 համարով և հաշվի առնելով որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Հ․ Թումանյան փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շենք-շինությունները՝ կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0068-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Մարալիկ քաղաքի Հ․ Թումանյան փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող 08-003-0068-0021 կադաստրային ծածկագրով 0,04571 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների 1/3 մասի նկատմամբ ճանաչել՝ Հայկ Շավարշի Հարությունյանի /ծնված 03․10․1978 թվականին, անձնագիր՝ AS0533708, տրված 022-ի կողմից 27․02․2019 թվականին/ բաժնային սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։