Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետով` ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանինորոշումէ
Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները, սպասարկման ոլորտի գործունեության կանոնները՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ
2020ԹՎԱԿԱՆԻՀՈՒԼԻՍԻ 17-ԻԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻՀԱՄԱՅՆՔԻՎԱՐՉԱԿԱՆՏԱՐԱԾՔՈՒՄՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԵՎԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆՈԼՈՐՏԻԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների (այսուհետ` առևտրի և ծառայությունների) ոլորտում իրականացվող գործունեությունը:
2. Համայնքի տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեությունը կանոնակարգվում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով:
3. Համայնքի տարածքում սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը:
II. ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Համայնքի տարածքում առևտուրն իրականացվում է առևտրի օբյեկտներում` խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում` առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում, բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերում:
5. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում:
6. Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի օրենքով թույլատրված ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումնեով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ տարածքներով:
7. Առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
8. Առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված` այնպես, որ վաճառող ապրանքների նմուշները տեսանելի չլինեն:
9. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով և դրանց առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող մուտքի մոտակայքում տեղակայված ցուցանակով:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) ապահովել օրենսդրությանը համապատասխան առևտրատեխնոլոգիական սարքավորումնեով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով:
III. ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
11. Առևտրի օբյեկտներում պետք է բացառվի պիտանիելության ժամկետն անցած ապրանքների առկայությունը վաճառքում:
12. Առևտրի վայրի աշխատողը ապրանքը վաճառքի հանելուց առաջ պարտավոր է ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը, իրազեկ լինել վաճառվող ապրանքների բնութագրական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին տալ ստույգ և հավաստի տեղեկություններ:
13. Վաճառողը պարտավոր է ապահովել սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը:
14. Սպառողի (գնորդի) կողմից գնված պատշաճ և ոչ պատշաճ ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):
16. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:
17. Համայնքի տարածքում դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: Գնորդին վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման կամ վերադարձման:
18. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից
պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը, մեկ կիլոգրամի արժեքը և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիելության ժամկետը:
19. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից: Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդների) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:
20. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական ապրանքների շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով:
21. Ոգելից խմիչքների և ծխախոտի առևտուրն իրականացվում է միայն համայնքի ղեկավարի թույլտվության դեպքում: Ուսումնական հաստատությունների, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպությունների առևտրի կետերում ոգելից խմիչքների վաճառք չի թույլատրվում:
22. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է: Դրանց վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռներով:
23. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող` փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա:
24. Արգելվում է առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը):
25. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը:
26. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույտվությունը:
27. Համայնքի տարածքում բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
28. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, հանքային ջրի, հյութերի, զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:
IV. ՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆՈՒԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
29. Հանրային սնունդը` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպումն է հատուկ կահավորված տարածքում:
30. Համայնքի տարածքում գործող հանրային սննդի օբյեկտների տեսակներն են` ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտները:
31. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:
32. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
33. Հանրային սննդի օբյեկտի աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործն ու մատուցողը պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ, կրեն աշխատանքային հագուստ, պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթություն, կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ:
34. Սպառողներին սպասարկման ձևերն ու մեթոդները սահմանում է վաճառողը:
35. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին: Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և վերջինիս այն գինը, որն ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
36. Մատուցողի ներկայացված հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում է նրա անուն ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի, հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա ապրանքների վերջնական գինը:
37. Համայնքի տարածքում հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքների և ծխախոտի իրացման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը:
IV. ԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
V.ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆՆԵՐԿԱՅԱՑՎՈՂՊԱՀԱՆՋՆԵՐԸ
38. Կենցաղային ծառայությունը սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար` նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն է:
39. Կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
40. Կենցաղային ծառայության օբյեկտում` սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:
41. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը, ձևը որոշում է կատարողը:
42. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
VI. ԱՌԵՎՏՐԻԵՎԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԿԱՐԳԸ
43. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում հuկողությունն իրականացվում է «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով վերապահված իրավաuությունների շրջանակներում:
44. Համայնքի ղեկավարը հuկողությունն իրականացնում է համապատաuխան աշխատակիցների (այuուհետ` տեuուչներ) միջոցով:
45. Հuկողության իրականացումն uկuելու համար հիմք է հանդիuանում համայնքի ղեկավարի հանձնարարագիրը:
46. Համայնքի ղեկավարի հանձնարարագրի համար հիմք են հանդիuանում oրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (uպառողներից) uտացված առաջարկություններն ու առարկությունները:
47. Հuկողություն իրականացնելու մաuին համայնքի ղեկավարի հանձնարարագրում նշվում են հuկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեuուչների անունը, ազգանունը, հuկողություն իրականացնելու ենթակա տնտեuավարող uուբյեկտի լրիվ անվանումը: Հանձնարարագրով չամրագրված տեuուչները իրավունք չունեն մաuնակցելու հuկողության իրականացմանը:
48. Տնտեuավարող uուբյեկտի մոտ մեկ հuկողության ժամկետը կարող է uահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային oր, ընդ որում, հuկողության փաuտացի uկuելու oր է համարվում հuկողություն իրականացվող oբյեկտում պահվող հuկողության մատյանում գրառում կատարելու oրը:
49. Տեuուչներն ունեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված իրավունքներ և պարտավորություններ:
50. Տնտեuավարող uուբյեկտի կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված պահանջների խախտման դեպքում տեuուչները հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են արձանագրություն (հավելված թիվ 2) երկու oրինակից, իuկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք:
51. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հuկողություն իրականացնող տեuուչները երկու oրվա ընթացքում ներկայացնում են տնտեuավարող uուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունը uտորագրում են տեuուչները, տնտեuավարող uուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում uտորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում:
Արձանագրությունը uտորագրելուց uտորագրողների հրաժարվելու դեպքում այդ մաuին արձանագրությունում կատարվում է համապատաuխան գրառում: Տնտեuավարող uուբյեկտի կողմից արձանագրությունը uտորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային oրը: Արձանագրության պատճենի մեկ oրինակը հանձնվում է տնտեuավարող uուբյեկտին:
52. Հuկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայստանի Հանրապետության օրենսգրքով uահմանված կարգով:
53. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը համայնքի տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտում իրականացվող հսկողության մասով հաշվետու է Շիրակի մարզպետին: Հսկողության արդյունքների մասին ներկայացվում է եռամսյակային հաշվետվություն:
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆՈՒ
2020ԹՎԱԿԱՆԻՀՈՒԼԻՍԻ17 -ԻԹԻՎ 52 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
‘’________________ 20__թվական
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻԵՎԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՈԼՈՐՏՈՒՄԻՐԱԿԱՆԱՑՎԱԾՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_____________________________________________________________________________ (հսկողությունիրականացնողներիպաշտոնը, անունը, ազգանունը)
Համաձայն ___________________________________________________________________ (համայնքիղեկավարիանունը, ազգանունը)
20__թվականի_________________________ N____-ի հանձնարարականի /կարգադրության/
20__թվականի _______________________________ ինիրականացվեցհսկողություն
_____________________________________________________________________________ (կազմակերպության, անհատձեռնարկատիրոջանվանումը, _____________________________________________________________________________ գտնվելուվայրը, հեռախոսիհամարը) _____________________________________________________________________________ (քաղաք, փողոց, տուն, բնակարան) _____________________________________________________________________________ (մասնակիցներիպաշտոնը, անունը, ազգանունը)
Կազմակերպությունը (անհատձեռնարկատերը) գրանցվածէ _____ թվական ______”-ին
գրանցմանվկայական _________________________________________________________
Կազմակերպությունում (անհատձեռնարկատիրոջմոտ) նախորդհսկողություննիրականացվելէ ______________________________________________________________
_____________________________________________________________________________ (ումկողմից, հսկողությանիրականացմանթվականը _____________________________________________________________________________ արձանագրվածթերություններըվերացվելեն, թե` ոչ)
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ
1. Պիտանիությանժամկետնանցածապրանքներիառկայությունըվաճառքում`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
2. Օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակի առկայությունը և աշխատանքային ռեժիմի պահպանումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
3. Առևտրի օբյեկտը օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ շենքերով ապահովումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
4. Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով ապահովումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
5. Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
6. Հանրային սննդի օբյեկտներում, օրենքով սահմանված դեպքերում, առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատողների առկայությունը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
7. Կենցաղային ծառայության օբյեկտներում, օրենքով սահմանված դեպքերում, առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի, առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատողների առկայությունը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
8. Պաշտոնատարանձիկողմիցսննդամթերքիվաճառքովզբաղվողառևտրիևհանրայինսննդիօբյեկտներիաշխատողներինաշխատանքայինարտահագուստկրելուապահովումը`
_____________________________________________________________________________ _____________________________________________________________________________
9. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով ապահովումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
10. Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքների վաճառքի իրացման առկայությունը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
11. Առևտրի օբյեկտներում սննդամթերքի, ոչ պարենային, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում ապահովումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
12. Դեղատներում գնորդին սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելու և կամ հետ վերցնելու առկայությունը`
____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
13. 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
14. Ոչ սահմանված տեղերում առևտուր անելու փաստերի առկայությունը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
15. Առանց թույլտվության ոգելից խմիչքների և կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի իրականացումը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
16. Հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները սաունաները, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներն առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
17. Առանց թույլտվության տոնավաճառներ, վերնիսաժներ կազմակերպելը`
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
18. Հավելված`________________________________________________________________
1. ___________________________________________________________________________ 2. ___________________________________________________________________________ 3. ___________________________________________________________________________
Արձանագրությունըբաղկացածէ ___ էջից ___ օրինակիցևուղարկվածէհանձնվածէ`
1. _________________________________________________________________________ 2. _________________________________________________________________________
Հսկողությունիրականացնող ` Անհատձեռնարկատիրոջ
ներկայացուցիչներ`
1.______________________________ 1. ___________________________
2.______________________________ 2. ___________________________
Ծանոթություն.
1. Ստացաարձանագրությանմեկօրինակը` ___________________________________________________________________________ պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը
2. Արձանագրությանվերաբերյալունեմառարկություն, որիհամարներկայացնումեմբացատրություն ___________________________________________________________________________ պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը
3. Հրաժարվումեմստանալարձանագրությանօրինակը ___________________________________________________________________________ պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը
4. Արձանագրությանպատճեննուղարկվումէփոստով«____» « ___________» 20___ թվական
«____» « ___________» 20___ թվական
|