Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 9-րդ կետի դրույթներով
1.<<Վոլիոս նախագծային ինսիտուտ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի Ձորակապ բնակավայրում «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՏԵ-Ի 10կվ, էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար «ՀԷՑ» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն։
2. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 12 ամիս:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: