Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող իկառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 33-րդ կետի, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր թիվ 2023U9V994/, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայրի, 1-ին փողոց, թիվ 33-րդ բնակելի տուն հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 08-100-0047-0011 և 08-100-0968-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04721 հեկտար մակերեսով հողամասում, քաղաքացի` Դավիթ Սևադայի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի տունը, պատ և պարիսպը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված օրինականացման պայմաններին.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի վարչական տարածքում գտնվող /հասցեն՝ Շիրակի մարզ, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայրի, 1-ին փողոց, թիվ 33-րդ բնակելի տուն/ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-100-0047-0011 և 08-100-0968-0001 կադաստրային ծակագրով հողատարածքում գտնվող 0.04721 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի` Դավիթ Սևադայի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 422․43 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն, 0,64 քառակուսի մետր մակերեսով պատ և 4,40 քառակուսի մետր մակերեսով պարիսպը (հետագայում անշարժ գույք) ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: 2. Օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված հատակագծերը և շինությունների բնութագիրը կցվում են սույն որոշմանը: 3․ Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնել կառուցապատողին՝ քաղաքացի՝ Դավիթ Սևադայի Հարությունյան (Անձնագիր՝ AR0446840 տրված՝ 06.09.2017թ․ 022-ի կողմից)։ 4. Նշել, որ օրինական ճանաչված շինությունները՝ ա) չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում. բ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. գ) կառուցված չեն Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, այն կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոններին համապատասխան և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: 5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: