Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության Սառնաղբյուր բնակավայրի 1-ին փողոց 8-րդ նրբանցք 9/1 հասցեում գտնվող հողամասում առևտրի և սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-100-0046-0026) 0,05364 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 180767 (մեկ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
|