Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման» կարգի 33-րդ կետի դրույթներով.
1․Ալվարդ Գառնիկի Ժաժոյանին սեփականության իրավունքով պատկանող, /կադաստրային ծածկագիր 08-003-0026-0201/ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի, Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Հ. Շահինյան փողոց, թիվ 110 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա շինության բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները․
ա) 0,03627 հեկտար հողամասին և նրանում առկա շինությանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, թիվ 110 շինություն.
բ) 0,00594 հեկտար հողամասին և նրանում առկա շինությանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, թիվ 110/1 շինություն.
գ) 0,00568 հեկտար հողամասին և նրանում առկա շինությանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, թիվ 110/2 շինություն.
դ) 0,01150 հեկտար հողամասին և նրանում առկա շինությանը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Շահինյան փողոց, թիվ 110/3 շինություն.
2․ Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։