Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ /ՆԱԽԿԻՆՈՒՄ ՁԵՐԺԻՆՍԿՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9/3 ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆ/ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՀՐԱՄ ԱՇՈՏԻ ՀԵԲՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-003-0034-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0․010658 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՓՈՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 842-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի>> 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված <<Հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման>> 6-րդ կետը, հաշվի առնելով, որ քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-003-0034-0017 կադաստրային ծածկագրով 0․0109 հեկտար մակերեսով հողամասի /համաձայն հողամասի ուղղման հատակագծի՝ 0․010658 հեկտար/ N 03112023-08-0040 վկայականում /հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնքի, Մարալիկ քաղաք Արկադի Տեր-Թադեվոսյան /նախկինում Ձերժինսկու փողոց թիվ 9/3 կաթսայատուն/ նշված կաթսայատունը քանդված է և շինություն գոյություն չունի /հիմք՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հատատված հողամասի ուղղման հատակագիծ, 02․12․2024 թ․ եզրակացություն/, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 31/10/2024թ․ N Կ-31102024-08-0088 որոշումը, ործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 2024 թվականի նոյեմբերի 22-ի N ԳՄ/19185-2024 թ․ գրությունը, ընդառաջելով քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումին․

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանին սեփականության իրավունքով պատկանող 08-003-0034-0017 կադաստրային ծածկագրով 0․0109 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապտման գործառնական նշանակության հողամասի /համաձայն հողամասի ուղղման հատակագծի՝ 0․010658 հեկտար, վկայական N 03112023-08-0040, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնքի, Մարալիկ քաղաք Արկադի Տեր-Թադեվոսյան /նախկինում Ձերժինսկու/ փողոց թիվ 9/3 կաթսայատուն/, գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն՝ այդ հողամասում հասարակական նշանակության առևտրի սրահ կառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 12-ի N 20-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի>> համաձայն, համայնքի վարչական տարածքում /բնակավայրերում/ գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության և /կամ/ օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի գործառնական նշանակության փոփոխության ծառայության դիմաց վճարի չափը սահմանված է՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101090 հաշվեհամարին /ՀՎՀՀ՝ 05546057/:

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադեվոսյան փողոց /նախքինում Ձերժինսկու/ թիվ 9/3 հասցեում գտնվող, քաղաքացի Վահրամ Աշոտի Հեբոյանին սեփականության իրավունքով պատկանող կաթսայատան քանդված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գործառնական նշանակությունները հասարակական կառուցապատման փոփոխադրելու և հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 800-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 842-Ա որոշումը։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner