Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 2-րդ ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի կարիքների համար Անիի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 44221120, 44221100, 44221110, 44221140, 44221160, էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ապրանքների /Կրկնակի ապակիով միավորներ, Մետաղապլաստե պատուհաններ, Պատուհանի շրջանակներ, դռներ, Դռների շրջանակներ/ ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով.
Էդգար Սաղաթելյան – Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար
Անանիկ Ուռումյան - Անի համայնքի ղեկավարի օգնական - անդամ
Գագիկ Սարոյան – Սառնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար – անդամ
Վիլհելմ Օլեյան - Անիի համայնքապետարանի քաղաքաշինության,
հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի 2-րդ մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար – անդամ
Կարեն Շաբոյան – Անի համայնքի Սառնաղբյուրի մշակույթի տան պատասխանատու
- անդամ
2. Վերը նշված ապրքնաների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: