Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Ասատուր Ասատրյան» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը.
1. «Ասատուր Ասատրյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57523636 իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք, Քարաբերդ բնակավայր , գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Անի համայնք , Ձորակապ բնակավայր) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։