Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 161-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումը. ա) որոշման հավելվածի <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ>> բաժնի 66-րդ կետից հետո ավելացնել նոր՝ 67-րդ կետ, հետևյալ խմբագրությամբ՝
բ) Նույն բաժնի՝ «Ընդամենը` տեխնիկական սպասարկման անձնակազմ» տողի 3-րդ սյունակում նշված «20» թիվը փոխարինել «21» թվով, 7-րդ սյունակում նշված <<3440,0>> թիվը փոխարինել <<3600,0>>, իսկ 6-րդ սյունակում նշված «2647500» թիվը փոխարինել «26376,6» թվով։
գ)Որոշման հավելվածի վերջին <<ԸՆԴԱՄԵՆԸ>> տողի 3-րդ սյունակում նշված <<114>> թիվը փոխարինել <<115>> թվով, իսկ 7-րդ սյունակում նշված «26216,6» թիվը փոխարինել «26376,6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
|