Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների պաշտոնները թափուր են.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկի «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի հոկտեմբերի 04-ին անցկացնել մրցույթ:
2.Ապահովել մրցույթի հայտարարության հրապարակումը http//www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային, պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Անիի համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում և փակցնել համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում՝ բոլորի համար տեսանելի վայրում:
3.Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: 4.Մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակզմին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: