Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.03 ՀԵԿՏԱՐ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի՝ 2019       թվականի մարտի 19-ի թիվ N 506/1 գրությունը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի

 համայնքի ավագանին որոշում է

 

       1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմային (կցվում է որոշմանը), որով նախատեսվում է  Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հահդիսացող 08-118-0107-0165 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.03 հեկտար վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակություն`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասում շարժական կապի բջջային կայան տեղադրելու և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.

հողերի օտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըէներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակությունփոխելունպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner