Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 237-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի» 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի բնակիչ Տիգրան Սամվելի Պետրոսյանին հետ վճարել
BMW 318 I մակնիշի 20SU350 պետհամարանիշով մեքենայի համար վաճառքի հետևանքով չափից ավել վճարված 6957 (վեց հազար ինը հարյուր հիսունյոթ ) Հայաստանի Հանրապետության դրամը: