Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի19-րդկետիդրույթով և հաշվի առնելովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու պահանջարկը 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների, մեխանիզմների և սարքավորումների միջոցով համայնքի բնակչությանը և կազմակերպություններին ծառայություններ մատուցելու դիմաց 2023 թվականի համար գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող միկրոավտոբուս 17+1, ավտոբուս, ԳԱԶ-G41R13-1060, ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարի և էքսկավատոր-բեռնիչի օգտագործման տրամադրելու համար վարձավճար և ժամավճար սահմանելու մասին>> N 28 որոշումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |