Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված <<Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները>> կարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Էս Կա Էս Սթոուն» և «Հարդ Սթոուն» սահմանափակ պատսխանատվության ընկերությունների կողմից Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող անդեզիտային պորֆիրիտների հանքավայրերի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանրային 1-ին քննարկան 2024 թվականի ապրիլի 17-ի արձանագրությունը․ 1․ Տալ նախնական համաձայնություն՝ «Էս Կա Էս Սթոուն» և «Հարդ Սթոուն» սահմանափակ պատսխանատվության ընկերությունների կողմից Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող անդեզիտային պորֆիրիտների հանքավայրերի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսվող գործունեության վերաբերյալ։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |