Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>>, Լանջիկի <<Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապարտեզ>> և Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների 2023 թվականի նոյեմբերի 14-ի համատեղ զեկուցագիրը՝ սննդամթերքի շուկայում վերջին տարիներին տեղի ունեցած գնաճի հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների համար սահմանված անհրաժեշտ սննդի նորմատիվային պահանջարկի ապահովման անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպություններ հաճախող մեկ սանի հաշվով սննդի միջին օրական ծախսը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 29-ի թիվ 56 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի <> թիվը փոխարինել <> թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |