Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գևորգ Հրաչյայի Աճեմյանի կողմից Անի համայնքի ղեկավարին 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ներկայացված դիմումը․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-100-0201-0031/ գտնվող՝ Գևորգ Հրաչյայի Աճեմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0,312 հեկտար հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 10-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 8/3 հողամաս: