Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարության կողմից մշակված «Սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» ուղեցույցը․ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-Ի N 5-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 7-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |