Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու անդամների դիրքորոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդմասիդրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ տիկին Ն․ Բաղդասարյանին, Ջրային կոմիտեի նախագահ պարոն Վ․Գևորգյանին և <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության ղեկավար տիկին Մ․ Շահինյանին ուղղված ուղերձը` համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2021ԹՎԱԿԱՆԻԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 135 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԿԻՆ Ն․ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Վ․ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
<<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԿԻՆ Մ․ՇԱՀԻՆՅԱՆԻՆ
Քանի որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրում <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարումն իրականացվում է շատ վատ և բնակչությունը զրկված է խմելու ջրի օգտվելու հնարավորությունից, ուստի Անի համայնքի ավագանին դիմում է Ձեզ նպաստել վերը նշված խնդրի լուծմանը՝ ապահովելով բնակչությանը խմելու ջրով։
Հարցի լուծման համար առաջարկվում է ցանցի շահագործումն ու սպասարկումը հանձնել Ջրային կոմիտեին՝ <<Վեոլիա ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջոցով ծառայություն մատուցելու համար։
Կանխավ հայտնում ենք շնորհակալություն
|