Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1 դրույթով, 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներով․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անի կոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 15-Ա որոշման N 1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անի կոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկի կանոնադրության 2-րդ բաժնի 1-ին կետի 11-րդ ենթակետից հետո ավելացնել նոր՝ <<12)>>-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ՝ <<12) Համայնքի բնակավայրերի լուսավորության համակարգերի սպասարկում։>> բառակապակցությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։ |