Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 140-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՈՎ /ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՇԴ3/0332/02/22/՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ ՀՄԱՅԱԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ 3 ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐԶ ՇԻՐԱԿ, ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 08-003-0029-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,04000 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ ՀՄԱՅԱԿԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի, դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 18-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/0332/02/22/՝ մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով քաղաքացի Հակոբ Հմայակի Դավթյանի 3 անձից բաղկացած ընտանիքի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, հաշվի առնելով քաղաքացու 2023 թվականի մայիսի 5-ի դիմումը.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 18-ին օրինական ուժի մեջ մտած վճռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/0332/02/22/՝ քաղաքացի Հակոբ Հմայակի Դավթյանի, Անահիտ Ղևանդի Դավթյանի, Հրաչ Հակոբի Դավթյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ Անի համայնքի, քաղաք,Մարալիկ, Բարեկամության փողոց, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-003-0029-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04000 հեկտար մակերեսով հողամասը /հետագայում՝ Անշարժ գույք/, ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային արժեքով, մեկ քառակուսի մետրը՝ 792 Հայաստանի Հանրապետության դրամ, 0,04000 հեկտար մակերեսով հողամասի համար ընդամենը՝ 316 800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) դրամ արժեքով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, վաճառել քաղաքացի Հակոբ Հմայակի Դավթյանի 3 անձից բաղկացած ընտանիքին

2. Սույն 1-ին կետով նվիրաբերված Անշարժ գույքի նկատմամն համասեփականատեր ճանաչել՝ Հակոբ Հմայակի Դավթյանին /անձնագիր՝ AV0426488, տրված՝ 15.09.2022 թվականին, 022-ի կողմից/, Անահիտ Ղեվանդի Դավթյանին /անձնագիր՝ AT0316022, տրված՝ 27․11․2019 թվականին, 022-ի կողմից/, Հրաչյա Հակոբի Դավթյանին /անձնագիր՝ AR0389376, տրված՝ 21․07․2017 թվականին, 022-ի կողմից/, /հաշվառման հասցեն՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Բարեկամության փողոց տուն 8/:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Հակոբ Հմայակի Դավթյանի հետ /այսուհետև՝ Քաղաքացի/ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում Քաղաքացուն սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner