Հաշվի առնելով Ռուդիկ Գևորգյանի աշխատանքային ծառայությունները և վաստակը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի թիվ 1 փողոցի անվանակոչման մասին բնակիչների առաջարկությունները և բնակավայրում առաջարկվող անվանմամբ այլ օբյեկտի բացակայության հանգամանքը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի թիվ 1 փողոցը անվանակոչել Ռուդիկ Գևորգյանի անունով: |