Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի N 5-Ա որոշումը և հաշվի առնելով համայնքի բյուջեի ֆինանսական սահմանափակ հնարավորությունները․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1․ Մերժել՝ Անի համայնքի Անիպեմզա, Անիավան, Հայկաձոր և Ջրափի բնակավայրերի հանրակրթական դպրոցների մանկավարժների 2024 թվականի հունվարի 26-ի դիմումը՝ Գյումրի քաղաքից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |