Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված <<Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի>> 8-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ, երկրորդ դասի խորհրդական Գ․ Գրիգորյանի 2025 թվականի հունվարի 10-ի N 5119-651004-25 գրությունը՝ քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի 19UU900 պետ․ համարանիշի տրանսպորտային փոխադրամիջոցը 19․05․2019 թվականից մինչև 20․12․2024 թվականը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածքում գտնված լինելու մասին, հաշվի առնելով քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դիմումը՝ գույքահարկի արտոնություն սահմանելու մասին․ 1. Սահմանել գույքահակի արտոնություն՝ քաղաքացի Հակոբ Հովհաննեսի Հակոբյանին /Անձնագիր՝ AT0433629, տրված՝ 15․05․2020թ․ 022-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Ջրափի, 7-րդ փողոց, տուն 14/ սեփականության իրավունքով պատկանող <> մակնիշի 19UU900 պետ․ համարանիշի տրանսպորտային փոխադրամիջոցի առ․ 26․12․2024 թվականի դրությամբ ունեցած ընդամենը 175667 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար վեց հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ գույքահարկի ապատքի և հաշվարկված տույժի նկատմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդող օրվանից։ |