Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության` 2003 թվականի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» ապրիլի 10-ի N 384-Ն որոշման 3-րդ, 4-րդ կետերի, 5-րդ կետի գ) ենթակետի, 7-րդ, 11-րդ և 16-րդ կետերի, 2004 թվականի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» ապրիլի 22-ի N 633-Ն որոշման 1-ին կետի է ենթակետի, 4-րդ և 5-րդ կետերի ը ենթակետերի, 6-րդ կետի ժ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստնաի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի դրույթներով՝
1. Ստեղծել քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայություններ և նշանակել քաղաքացիական պաշտպանության ծառայության պետեր՝
1) կապի ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի աջակցող գործառույթների՝ քարտուղարության, անձանկազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգրաների բաժնի պետ,
2) ինժեներական ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ,
3) բժշկական ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուրի ԱԿ բժիշկ, ավագանու անդամ,
4) տրանսպորտային ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կոմունալ տնտեսության ավտոպարկի պատասխանատու,
5) էներգետիկայի ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի էլեկտրիկ,
6) բույսերի և կենդանիների պաշտապանության ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ,
7) նյութատեխնիկական մատակարարման ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկաման և գովազդի բաժնի պետ,
8) hասարակական կարգի պահպանման ծառայություն, ծառայության պետ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Անիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ։
2. Առաջարկել` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետին` 1) համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունների և պլանների լրամշակման և կազմման նպատակով փաստաթղթերի օրինակելի ձևերը տրամադրել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել մեթոդական օգնություն:
3. Համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պետերին`
1) լրամշակել համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները և պլանները, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հետ։