Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թ. սեպտեմբերի 26-ի թիվ 115–Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 318–Ա որոշմամբ ստեղծված Անի համայնքի աճուրդային հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին Անիի համայնքապետարանում անցկացված հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1 և N 2 արձանագրությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0200 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասը (Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հր․ Շահինյան փողոց, 50 հողամաս, Վկայական՝ N 19072024-08-0036) բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցապատելու նպատակով 399 168 (երեք հարյուր իննսունինը հազար մեկ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ քաղաքացի Աշոտ Գուրգենի Քոչարյանին /Անձնագիր՝ AS0489330, տրված 11.01.2019թ․ 022-ի կողմից, Հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ Գործարանային փողոց, տուն 19Ա, հեռ․ 098 09 22 79, հետագայում՝ Գնորդ/ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքները օրենքով սահմանված կարգով և ժամկետում ենթարկա են պետական գրանցման՝ Գնորդի միջոցներով: 3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցապատելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: