Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2022 թվականի N 83-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՊՈՄՊԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Անիավան  բնակավայրի  խորքային պոմպը փչացել է և ունի հրատապ վերանորոգման կարիք /ամբողջ բնակավայրը ջրազրկված է/ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի երաժշտական դպրոցի մասնաշենքի  մի հատվածում՝ մասնավորապես միջանցքում, կատարվում են շինարարական աշխատանքներ և այդ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու  և որակյալ արդյունք ստանալու համար անհրաժեշտություն է առաջացել տնօրենի և փոխտնօրենի աշխատասենյակներում քանդման աշխատանքներ կատարել,  ինչի հետևանքով անհրաժեշտ է իրականացնել վերոնշյալ սենյակներում առաջացած թերությունների վերացման և հատակի ուղղման  աշխատանքներ:

Ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>   Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի  և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի  թիվ 526-Նորոշման N 1 Հավելվածով «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի»  23-րդ  կետի 5-րդ մասի բ, գ ենթակետերի  դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիավան բնակավայրի  խորքային պոմպի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի շենքի սենյակների վերանորոգման  աշխատանքները կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով, որի գինը կարող է գերազանցել գնումների բազային միավորը՝ 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի  Հանրապետության դրամը։


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԲԱԲԻԿ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(493.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner