Քննարկելով նախկին անասնաբույժ Ալեքսան Ազատի Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ 2007-2008 թվականներին աշխատելով որպես Ձորակապ համայնքի անասնաբույժ, պատվաստանյութերը պահպանելու նպատակով «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունիցստացել է մեկ հատ <<TOSHIBA>> մակնիշի սառնարան, որն ի պահ է հանձնվել Ձորակապ համայնքին: Թյուրիմացաբար Ձորակապ համայնքի ղեկավարը սառնարանը ներառել է Ձորակապ համայնքի գույքացանկում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել սառնարանը «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հետ վերադարձնելու /առկա են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարների կողմից տրված հայտարարությունները/ և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 116 որոշման N 15 հավելվածի 7-րդ կետը: |