|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 ապրիլի 2024 թվականի N 38-Ա |
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՓԻ, ՀԱՅԿԱՁՈՐ, ԲԱԳՐԱՎԱՆ, ԱՆԻԱՎԱՆ ԵՎ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Գյումրի քաղաքից Անի համայնքի Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող թվով 8 մանկավարժների 2024 թվականի մարտի 19-ի դիմումը /Մտից՝ N 388/․ 1․ Հաշվի առնելով Գյումրի քաղաքից Անի համայնքի ներքին ենթագոտու Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու բացակայությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 /Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն/ և տնտեսագիտական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Հայկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 60 000 /վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Գյումրի քաղաքից և հարևան բնակավայրերից Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան և Անիպեմզա բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների ուղևորափոխադրումների ծախսերը կատարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -9 ԱԼԵՔՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԵՆՈՔՅԱՆ ՄԵՐՐԻ ԶԱՏԻԿՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԹԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՏԱԿ ՈՒՌՈՒՏՅԱՆ ԷԴԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷԴԳԱՐ | Դեմ -2 ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆ ՆԱԻՐԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(403.22 Կբ)
|
|
(263.74 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|