Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ՔԱՂԱՔ՝ ՄԱՐԱԼԻԿ) ՀՈՂԵՐԻՑ (ԿԱԴԱՍՏՐԱՅԻԿԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 08-003-0013-0013) ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻ ԳԻՆԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 50 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  56-րդ  հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝

Հայաստանի   Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 302/4 հասցեում գտնվող  հողամասում սպասարկման սրահ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0013-0013) 0.01008 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:

2. Հողատարածքի  մեկնարկային գին  հաստատել հողի  կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 79834 (յոթանասունինը հազար ութ հարյուր երեսունչորս)  Հայաստանի Հանրապետության  դրամ:

                    3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի  ավագանու 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի  սեփականությունը  հանդիսացող   (քաղաք՝ Մարալիկ) հողերից (կադաստրային ծածկագիր՝ 08-003-0013-0013) աճուրդային եղանակով հողատարածք  օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելումասին»  թիվ  50 որոշումը:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner