Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի>> 13-րդ, VII գլխի 142-րդ, 146-148-րդ, 152-րդ և 156-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 2-ի № 01//11284-2024 և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի №ՔՏՄ/21.13/38107-24 գրությունները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհետաձգելի /հրատապ/ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում իրականացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս Արկադի Տեր-Թադևոսյան/ և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքների ավարտված շինարարության շահագործման փաստագրման նպատակով ձևավորել հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝ Հանձնաժողովի նախագահ՝ Զորիկ Խաչատրյան-Անի համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի անդամներ՝ Վաչագան Հեպոյան- Անիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ. Վահագն Սարոյան- Անիի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար. Համազասպ Մարտիրոսյան– Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության հողաշինության և ենթկառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ /համաձայնությամբ/. Գրիգոր Թոռունյան- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ավագ մասնագետ /համաձայնությամբ/․ Ահարոն Հարոյան- «ԱԼՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն /Գլխավոր կապալառու/․ Հասմիկ Եղիազարյան- «ԻՆԺԵՆԵՐ ԱՄ ՍՊԸ-ի տնօրեն /Հեղինակային հսկողություն/ Սարգիս Մուրադյան- «ԲԵՍՏ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի տնօրեն /Տեխնիկական հսկողություն/։ 2. Հանձնաժողովին /նախագահ՝ Զորիկ Խաչատրյան/. Սահմանված կարգով ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի, Ձերժինսկի փողոցի /ներկայումս Արկադի Տեր-Թադևոսյան/ և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին ու ստանդարտներին: 3. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: