Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Շեն>> բարեգործական հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր և Իսահակյան բնակավայրերի երիտասարդական նախաձեռնող խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարան է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նորոգման, 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող պուրակ այգիների կառուցման առաջարկություններ, որտեղ նշված նախաձեռնող խմբերը պատրաստակամություն են հայտնել այգիների կառուցման շինարարական աշխատանքներին իրենց մասնակցությունն ապահովել աշխատանքի և շինարարական նյութերի տեսքով։ Շինարարական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանականներում իրականացնելու և Անիի համայնքապետարանի մասնակցությունը վերը նշված նախաձեռնությանն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել հրատապ գնման գործընթաց և ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>   Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի  և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Նորոշման N 1 հավելվածով հաստատված՝գնումների գործընթացի կազմակերպման կարգի  23-րդ  կետի 5-րդ ենթակետի <<բ>> և <<գ>> պարբերություններով.

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

 

Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր, Իսահակյան բնակավայրերում այգիների կառուցման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի <<Սառնաղբյուրի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության  շենքի նորոգման աշխատանքները կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով, որի գինը կարող է գերազանցել գնումների  բազային միավորը 1000,0 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ։


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner