Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2024 թ.

ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 71241200 գնանշման հարցման միջոցով՝ ծառայությունների /ՀՀ Շիրակի մարզ,Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Մադաթյան թիվ 1 հասցեում գտնվող Անի համայնքապետարան վարչական շենքի աշխատասենյակների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարման նախահաշիվ-ծավալաթերթի կազմման ծառայություններ/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Հարություն Համբարյան - Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար (նախագահ) Գագիկ Պողոսյան Անի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժ/պ /անդամ/ Աստղիկ Մկրտչյան - Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Սաթենիկ Սահակյան Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության առաջատար մասնագետ /անդամ/

2. ՇՄԱՆՀ-ԳՀԾՁԲ-24/10 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԳՀԾՁԲ-24/10 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում:

3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner