Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով՝որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2025 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ ապրանքների /սննդամթերք և ըմպելիքներ/ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով.
Էդգար Սաղաթելյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար
Հարություն Համբարյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար – անդամ
Գոհար Ծերունյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի
բաժնի պետ -անդամ
2. Վերը նշված ապրանքների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետ Սաթենիկ Զաքարյանին:
3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: