Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>> և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 30-ի N 581-Ա որոշմամբ ստեղծված սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի արձանագրությունը. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կարիքավոր ընտանիքներին տրամադրել 3 890 000 /երեք միլիոն ութ հարյուր ինսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |