Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 21-րդ կետերի, 88-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածների, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով․ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 3-ից։ |