Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Վարդանուշ Տաջատի Քալաշյանի 2024 թվականի օգոստոսի 16-ի դիմումը ուղղված Անի համայնքի ղեկավարին․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-090-0001-0035/ գտնվող Վարդանուշ Տաջատի Քալաշյանի սեփականության իրավունքով պատկանող՝ 0,168 հեկտար հողամասին և նրանում առկա շենք-շինություններին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Շիրակավան բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 1/1 բնակելի տուն: